Չնայած բազմիցս հնչել են ապացույցներ առ այն, որ տրանսպորտի թանկացումն անհիմն է, քանի որ առանց այդ էլ շահավետ բիզնեսը այդպիսով կվերածվի գերշահույթ ապահովող ոլորտի, այնուամենայնիվ քննարկումներն ու խոսակցությունները չեն դադարում։Տնտեսագիտությունից բավական հեռու եմ, բայց նույնիսկ միջին թվաբանական կարողությունների տեր մարդու հաշվարկներով կարելի է փաստել, որ ոլորտը չի կարող վնասով աշխատել։
Լավ, ընդունենք իրոք այս բիզնեսն իրեն չի արդարացնում, և գումարներ են պետք, որպեսզի տրանսպորտային համակարգը թարմացվի և այլն։ Բերեմ մի քանի օրինակներ, թե որտեղից կարելի էր գումարներ հայթայթել...
1. Միայն Էրեբունի-Երևան տոնակատարության համար Երևանի քաղաքապետարանը հատկացրել է 200 մլն. դրամ։ Վատ չի, եթե ավելի կարևոր խնդիրներ չլինեին...
1. Միայն Էրեբունի-Երևան տոնակատարության համար Երևանի քաղաքապետարանը հատկացրել է 200 մլն. դրամ։ Վատ չի, եթե ավելի կարևոր խնդիրներ չլինեին...
2. Միայն թափառող կենդանիների խնդիրները լուծելու համար քաղաքապետարանը տրամադրում է տարեկան 220 մլն. դրամ, այն էլ հերթական անգամ գումարները տրամադրվում են մասնավորին, իսկ կենդանիները կարծես թե չեն պակասում, ընդ որում երևի չեն էլ վերահսկվում այդ աշխատանքները...
3. Կարմիր գծանշումների ու դրանից մասնավորին գնացող եկամուտների մասին թերևս չգրեմ, քանի որ բոլորը գիտեն, որ քաղաքապետարանը այնքան բարի գտնվեց, որ իր բյուջեն լցնելու փոխարեն այն զիջեց մասնավորին))
4. Տարատեսակ խոստային ու բուսական դեկորացիաների վրա ևս ծախսվում են բազմաթիվ միլիոններ, որոնք թեպետ աչք են շոյում, բայց ավելի լավ է երթևեկել ավտոբուսում ու նստած, բայց քայլել մի քիչ ավելի դատարկ մայթերով, քան տեսնել բուսական ծագման թիթեռներ, դաշնամուրներ ու սիրամարգեր, բայց տուն գնալ մի քանի տակ ծալված ու մի քանի անծանոթի հետ գրկախառնված))
5. Կարծում եմ հարկ չկա գրել նաև իրականացվող ասֆալտապատումների մասին, ինչը իհարկե գովելի փաստ է, բայց ոչ այն դեպքում, երբ հարթ փողոցները ամեն տարի քերում ու նորից ասֆալտապատում են (ի դեպ շատ հաճախ ավելի վատ որակով, քան նախկինում էր), իսկ երկրորդական ու երրորդական, էլ չեմ խոսում ծայրամասերում, կան փողոցներ, որոնցով երթևեկելիս քեզ զգում ես ինչպես էքստրեմալ ռալլիում...))
Հ.Գ. Սրանք մեղադրանքներ կամ հակաքարոզ չեն, պարզապես թող չասեն գումար չկա, որովհետև խնդիրը գումարի մեջ չէ, այլ առաջնահերթությունները գիտակցելու ու սեփական ախորժակը զսպելու...
Հարկ եղած դեպքում այս շարքը կարելի է համալրել նոր կետերով։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=10200680875772329&set=np.21745016.100003713196176&type=1&ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել