Galatv.am-ը գրում է.

Արդեն մի քանի օր ֆեյսբուք սոցիալական ցանցում ակտիվորեն քննարկում են ԱԺ պատգամավոր Զ. Փոստանջյանի վարքը եւ գնահատում նրա հարցը Ս. Սարգսյանին, որ հնչեցրեց ԵԽԽՎ նստաշրջանի ժամանակ: ՀՀ քաղաքացիների մի մասը գրում է, որ իրենք պատրաստվում են լոլիկներով եւ ձվերով դիմավորել Զ. Փոստանջյանին ի նշան բողոքի, իսկ հասարակության մի զանգված հայտարարում է, որ Փոստանջյանն օգտվել է ազատ կարծիք արտահայտելու իր իրավունքից եւ գնալու են օդանավակայան՝ պարզապես նրան սատարելու:

Այս ամենի մասին քաջածանոթ է ԱԺ պատգամավորը, ով այսօր երեկոյան կվերադառնա Երեւան:

«Ասեմ, որ շատ հանգիստ, առանց կաշկանդվածության գալիս եմ հայրենիք, կարոտել եմ շատ իմ հայրենիքը եւ շատ սիրում եմ, սիրով հետ եմ գալիս»,-Ստրասբուրգից ԳԱԼԱ-ի հետ հեռախոսազրույցի ժամանակ փոխանցեց Զ. Փոստանջյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել