Lurer.com-ը գրում է.
Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը Գերմանիայի առաջնությունում կայանալիք Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հետ խաղից առաջ տեղի ունեցած մամլո ասուլիսն անավարտ է թողել. տեղեկացնում է գերմանական մամուլը:
Մարզչին բարկացրել է այն փաստը, որ լրագրողները հարցերը տվել Լյովի հետ հանդիպման, Չեմպիոնների լիգայում որակազրկման մասին և չեն անդրադարձել Մյոնխենգլադբախի թիմի հետ պայքարին:
«Բարեբախտաբար, մենք ձեզ պես մեծամիտ չենք. որքա՜ն սարսափելի կլիներ դա: Սա ողջ մրցաշրջանի ամենայուրահատուկ խաղն է, իսկ դուք դրա վերաբերյալ ոչ մի հարց չունեք: Այդ դեպքում ես պետք է ասեմ՝ վերջ, ոչինչ չի լինի. այժմ մամլո ասուլիսն ավարտված է»,- նշել է Կլոպը և լքել ասուլիսի սրահը:
Նյութի աղբյուր՝ http://lurer.com/?p=117657&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել