Emedia.am-ը գրում է.

Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարությունը պատրաստվում է զբաղվել Ռուսաստան ներմուծվող խաղերի ընտրությամբ: Պաշտոնյաները կարծում են, որ շատ օտարերկրյա խաղեր «հեղինակազրկում է ռուսական զինվորի պատկերը» և խեղաթյուրում պատմական փաստերը:

Որպես «սխալ» խաղերի համար հակազդեցություն՝ կառավարությունը նախատեսում է ստեղծել «ճիշտ» ռուսական խաղեր, որոնք կօգնեն «ռազմահայրենասիրական» դաստիարակությանը:

«Մենք ունենք հայրենական խիզախության լավ օրինակներ: Օրինակ՝ Դոբրինյա Նիկիտիչը, Իլյա Մուրոմեցը, հայտնի ճակատամարտերը: Այս մասին ժամանակակից երեխաները գիտեն շատ քիչ, և պետք է լրացնենք այս բացը գոնե համակարգչային խաղերի միջոցով»,- games.mail.ru-ի փոխանցմամբ՝ նշել է Պետդումայի կրթության հանձնաժողովի փոխնախագահ Նադեժդա Շայդենկոն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել