Պոլիտեխնիկում բավականին հետաքրքիր զարգացումներ են սկսվել: Պարզվում է, որ համալսարանի կոլլեկտիվում հիմա ստորագրահավաք են անում՝ պահանջելով ռեկտորի՝ Արա Ավետիսյանի հրաժարականը: Ըստ կազմակերպիչների, իրենք անգամ պատրաստ են դասադուլ անել, միայն թե ազատվեն բռի ու դեսպոտական հակումներով ռեկտորից:
Ուշագրավ է, որ բառացիորեն երեկ հայտբնի դարձավ, որ հենց Պոլիտեխնիկում աշխատավարձեր են իջեցրել, չնայած նրան, որ վարձը բարձրացրել են: Հետաքրիր է, թե ինչ ընթացք կունենա այս նախաձեռնություն, սակայն թերահավատորեն եմ մոտենում ընդհանուր արդյունքին, որովհետև եթե ռեկտորը փոխվեց էլ, խնդիրներից շատերը մնալու են, որովհետև սա համակարգային դեֆֆեկտի հարց է, ոչ թե անհատական:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել