ՆԱՏՕ-ի օդային հարձակումից Աֆղանստանում խաղաղ բնակիչներ են զոհվելPanorama.am-ը գրում է.

ՆԱՏՕ-ի ուժերի օդային հարվածի զոհ է դարձել Աֆղանստանի առնվազն 5 բնակիչ` այդ թվում` 3 երեխա: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովստին»` հղում կատարելով «Ֆրանս Պրես» գործակալությանը:

Աղբյուրի փոխանցմամբ` տեղի ոստիկանության ներկայացուցիչը հայտարարել է, որ միջադեպը տեղի է ունեցել Նանգարհար նահանգի Ջալալաբադ քաղաքից մի քանի կմ հեռավորության վրա:

Իրավապահը նշել է, որ տեղացի 12-20 տարեկան մի քանի երիտասարդ թռչնի որսի էին գնացել և զոհվել են արտասահմանյան ուժերի օդային հարվածից: ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները զոհերի փաստը չեն ճշգրտել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել