Խոսվում է երկրում ավելի քան 200 սահմանամերձ դպրոցի փակման մասին, որի մի մասն էլ, փաստորեն, Սյունիքում է արվելու: Մեխանիզմը հետևյալն է՝ ոչ սահմանամերձ բնակավայրերում են կենտրոնացվում դպրոցները, որի արդյունքում փակվում են սահմանամերձ դպրոցների, իսկ դրանց աշակարտները ստիպված են լինում ամեն օր երկար ճանապարհ անցնել՝ հասնելու նոր դպրոցներ: Ինչի հետևանքով սահմանամերձ բնակավայրերում ապրող այն ընտանիքները, որոնք ունեն դպրոցահասակ երեխաներ, ստիպված են լինում լքել իրենց տները՝ տեղափոխվելով այն վայրեր, որտեղ կան դպրոցներ:
Այսպիսով՝ ՔՊ-ն լուծում է մի կարևոր խնդիր՝ սահմանամերձ բնակավայրերի հայաթափման հարցը, որի բուն նպատակն իրականում բավական հեռուն գնացող է:
Ինչպես հայտնի է, խոսվում է առնվազը 300000 ադրբեջանցու վերաբնակեցման մասին: Եթե դա տեղի ունենա, ապա կասկած չկա, որ Իլհամի հայրենակիցների մեծ մասը բնակեցվելու է հենց սահմանամերձ բնակավայրերում, ինչն ունի Ադրբեջանի համար ստրատեգիական նշանակություն. Տիգրանաշենի ու մյուս բնակավայրերի զավթումը հենց նման կերպ է տեղի ուենցել. սկզբում եկել ու բնակվել են, ոչխար արածեցել, հետո այդ բնակավայրերը հայտարարվել են՝ ադրբեջանական գյուղեր:
Եթե այս պրոցեսը չկանխվի, Ադրբեանի կողմից Հայաստանի սողացող զավթումը երբեք չի ավարտվի:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/5009
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել