Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կայացած «Մանկական Եվրատեսիլ 2025»-ում հաղթեց Ֆրանսիայի ներկայացուցիչը։
2-րդ հորիզոնականում է Ուկրաինան, իսկ 3-րդ հորիզոնականում՝ Վրաստանը։
Հայաստանի ներկայացուցիչ Ալբերտն իր Brave Heart երգով զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը։
Մրցույթին այս տարի մասնակցում էր 18 երկիր՝ Մալթա, Ադրբեջան, Խորվաթիա, Սան Մարինո, Հայաստան, Ուկրաինա, Իռլանդիա, Նիդեռլանդներ, Լեհաստան, Հյուսիսային Մակեդոնիա, Մոնտենեգրո, Իտալիա, Պորտուգալիա, Իսպանիա, Վրաստան, Կիպրոս, Ֆրանսիա, Ալբանիա:
Հայաստանին 12 միավոր փոխանցեց Մալթան, Ուկրաինան, Վրաստանը, Ադրբեջանը Հայաստանին փոխանցեց 3 միավոր։
Հայաստանն իր 12 միավորը փոխանցեց Մալթային։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել