Ասիական պիգմեյներ

Азиатские пигмеи

Այս ցեղերի ներկայացուցիչները թխամաշկ և ցածրահասակ են: Նրանք հայտնվել են Ասիայի ժամանակակից տարածքում Աֆրիկայից եկած հերթական միգրացիոն ալիքի հետևանքով: Ազգագրագետները կարծում են, որ պիգմեյները Նոր Գվինեայի և Ավստրալիայի պապուասների նախահայրերն են: Այս փոքրիկ ժողովուրդին Շրի-Լանկայի բնակիչների հետ միասին ընդունված է համախմբել ավստրալոիդների ցեղախմբի մեջ: Աստճանաբար նոր գաղթած ցեղերը ճնշվեցին հողագործությամբ զբաղվող ասիական ցեղերի կողմից և վերջիններս կարողացան պահպանել իրենց գոյությունը միայն մի քանի փոքրիկ կղզիների վրա:

Азиатские пигмеи

 

Վոդեր

Води

Ուգրո-ֆիննական ժողովրդի փոքրաթիվ ներկայացուցիչներն են, ովքեր բնակվում են Լենինգրադի մարզում: Լենինգրադյան աբորիգենները համարվում են Ռուսաստանի ամենափոքրաթիվ և հին ժողովուրդը: Նրանց ցեղախմբի անվանումը վոդերենից թարգմանաբար նշանակում է «տեղացի»: Վոդերը ներառված են UNESCO-ի Ռուսաստանի անհետացող և փոքրաթիվ ժողովուրդների ցուցակում: Ներկայումս վոդ ցեղի ներկայացուցիչները մի քանի տասնյակ են հաշվվում, որոնցից շատերը ապրում են Ռուսաստանի սահմաններից դուրս: Վոդերենը համարվում է անհետացած լեզու:


Գուաջա

Гуаджа

Այս սակավաթիվ ցեղի ներկայացուցիչները բնակվում են Ամազոնի արևելյան շրջաններում և գիտնականների պնդմամբ ուրիշ ոչ մի այլ ցեղի այդքան չի սպառնում անհետացումն, ինչքան որ գուաջաներին: Ներկայումս մնացել են միայն 350 ներկայացուցիչներ, որոնց մեկ երրորդը կտրված է արտաքին աշխարհից և բնակվում է դժվարհասանելի վայրերում:

Гуаджа

Նրանց մոտ խնդիրները սկսվեցին գաղթացման պրոցեսի հետևանքով: Գուաջաները ստիպված էին թողնել իրենց սովորական նստակյաց կյանքը և վերածվել թափառականների: Այս ցեղին մեծ վնաս հասցրեցին նաև անտառահատումները, որոնք Բրազիլիայի ինշխանությունները դադարեցրին միայն միջազգային ընկերությունների ճնշումների ներքո:

 Гуаджа

 

Կերեկի

Кереки

Кереки

Կերեկիները Ռուսաստանի ամենափոքրաթիվ ժողովուրդներից են: Նրանք իրենց անվանում են «անկալգակկու», որը թարգմանվում է որպես «ծովափնյա մարդիկ»: Ներկայումս այդ ցեղից մնացել են ընհամենը մի քանի ներկայացուցիչներ և հավանաբար մի քանի տարուց կերեկիները լիովին կանհետանան: Ամենից շատ այս ժողովուրդը տուժել է չուկչաների հետ ձուլման պատճառով:


Օկիեկի

Окиеки

Այս ժողովուրդը բնակվում է Տանզանիայի հյուսիս-արևելքում և համարվում է այդ տարածաշրջանի ամենափոքրաթիվ ժողովուրդը: Այդ ցեղի ներկայացուցիչները չեն զբաղվում անասնաբուծությամբ և ապահովում են իրենց ապրուստը հավակչության և ոսրսի միջոցով: Օկիեկիները շատ հմուտ մեղվաբույծներ են: Նրանք ստանում են ամենահամեղ մեղրը տարածաշրջանում: Օկիեկիները հայտնվել են անհետացման եզրին անտառահատումների պատճառով, ինչի հետևանքով կենդանիների և մեղուների թվաքանակն անտառում կրճատվել է:  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել