Իսպանացի փորձառու պաշտպան Սերխիո Ռամոսը հեռացել է «Մոնտերեյից» և այժմ նոր թիմ է փնտրում։ Վերջին շաբաթներին իսպանական ԶԼՄ-ները գրում են այն մասին, որ Ռամոսը ցանկանում է վերադառնալ Եվրոպա և նույնիսկ հույս ունի Իսպանիայի հավաքականի կազմում մեկնել աշխարհի առաջնություն։

Cadena SER-ի հաղորդմամբ՝ Ռամոսը կարող է կարիերան շարունակել Անգլիայում։

Աղբյուրի տեղեկություններով՝ Ռամոսը առաջարկ է ստացել «Մանչեսթեր Յունայթեդից»։ «Կարմիր սատանաները» ցանկանում են, որ 39-ամյա պաշտպանը թիմի կազմը համալրի հունվարին։

Պրեմիեր լիգայում կայացած 15 տուրերից հետո «կարմիր սատանաները» 25 միավորով զբաղեցնում են 6-րդ հորիզոնականը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել