Երբ ես եկա աշխարհ, ինձ արդեն սիրում էին…
Նրանք ինձնից բավականին տարիքով ու փորձով էին և դա չէր խանգարում մեր սիրուն:
Սկզբից մի քիչ ցավոտ էր, հետո ամեն ինչ ընկավ իր տեղը:
Ես հասկանում էի, որ եկել եմ աշխարհ ու առնում եմ իմ առաջին սիրո դասերը, ես գիտեի, որ նրանք իմ ուսուցիչներն են…
Ինձ ոչ ոք չէր ասել, որ չի կարելի սիրել ուսուցիչներին ու ես շարունակում էի սիրել…
Իմ առաջին սիրո անունը Քամի էր:
Հետո Անձրև, Ձյուն, Փոթորիկ…
Դրանք իմ կյանքի կղզում ինձ հետ ապրողներն էին:
Շուրջս վայրի բնությունն էր, նրան էլ էի սիրում անսահման սիրով,
բայց ամեն դեպքում ես ամենաշատը սիրում էի Փոթորիկին:
Նա իմ սերերից ամենասիրելին է ու ես ամենաշատը վախենում եմ նրանից:
Երբ նա այցելում էր անմիջապես հարձակվում էր վրաս ու սկսում էր խաղալ մազերիս հետ, խառնում էր հոգիս, վայրի ձեռքերով գրկում էր ինձ, ես դա հասկանում էի, այլ կերպ նա չէր կարողանում արտահայտել իր սերը ու դա և ցավոտ էր և սիրելի:
…հիմա արդեն երբ գալիս է, մի պահ կանգնում է, նայում ու ասում:
- Մազերդ սպիտակ են, հետաքրքիր չէ խաղալ, հոգիդ անհանգիստ է, էլ ինչ պես խառնեմ, մի գուցե քեզ հանգիստ թողնեմ, հը՞: Հանգիստ սիրեմ…
- Ինչպես կցանկանաս, դու մնում ես իմ ուցուցիչն ու Սերը, ինչպես միշտ, բայց մի խնդրանք ունեմ, ուզում ես ոչինչ մի արա, բայց անպայման այցելի լա՞վ:
- Անպայման, պարբերաբար…չէ՞ որ իմ սերն անսահման է, չէ՞ որ ես հանգստանում եմ Դրախտում, այնտեղ հավաքում ուժերս ու նոր այցելում քեզ, ես քեզ կսիրեմ միշտ, մենք կլինենք սիրված, մենք միշտ միասին կլինենք…տարիքը կապ չունի, չէ՞ որ ես էլ միլիոն տարեկան եմ…
Փոթորիկն իմ մեջ աճում է ու լայնանում…
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/StepanUmar/posts/537718982967742
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել