Լավ և արդյունավետ հանդիպում ունեցա ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ, գրել է Ուկրաինայի նախագահը տելեգրամյան ալիքում Բրյուսել կատարած այցից հետո։

«Ես առաջնորդներին ներկայացրեցի դիվանագիտական իրավիճակը։ Մենք մանրամասն քննարկեցինք մեր աշխատանքը մեր ամերիկացի գործընկերների հետ՝ խաղաղության հասնելու քայլերի, անվտանգության երաշխավորման և մեր դիմադրողականության ամրապնդման վերաբերյալ։ Մենք նաև անդրադարձանք «PURL» նախաձեռնությանը և ռեպարացիոն վարկին։ Մենք համակարգեցինք մեր դիրքորոշումները բոլոր հարցերի շուրջ։ Մենք աշխատում ենք համակարգված և կառուցողական ձևով։ Շնորհակալություն հանդիպման և ձեր աջակցության համար»։

Հիշեցնենք, որ Զելենսկին երեկ մինչև Բրյուսել ժամանելը Լոնդոնում հանդիպել է «Եվրոպական եռյակի»՝ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդների հետ: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել