չկա ավելի խոսուն բան, քան մի ամբողջ ժողովրդի էմոցիոնալ արձագանքը Լեւոն Տեր-Պետրոսյանի հանդեպ......քաղաքականությունը էմոցիաներով չեն չափում, բայց երբ մեկ քաղաքական գործչի հանդեպ ցուցաբերած վերաբերմունքը ժողովրդի մոտ զուգորդվում է տարատեսակ էմոցիաների ծայրագույն դրսեւորմամբ, նշանակում է, որ այդ մարդուն չեն ընկալում որպես սովորական քաղաքական գործիչ....նշանակում է` այդ մարդն իրապես ավելին է, քան ուղղակի քաղաքական գործիչը........ բոլոր միջակ, միջին ստատիստիկ մարդկանց հանդեպ էմոցիայի ցանկացած դրսեւորում ունենում է հստակ դրդապատճառ, եւ երբեք ծայրահեղ դրսւեորումներ չի ունենում, իսկ երբ մարդկանց էմոցիաները դրսեւորվում են ծայրահեղագույն աստիճանով, եւ երբեմն` առանց հստակ դրդապատճառների, նշանակում է` այդ մեկ մարդը մեր կյանքում ավելին է, քան միջին ստատիստիկ ցանկացած մարդ.... իսկ երբ այդ մարդու հանդեպ բացասական վերաբերմունքը սկսվում է շաղախվել միստիկ պատճառաբանություններով, ուրեմն, այդ մեկ մարդն էլ ավելին է, քան կարող ենք պատկերացնել...... քանի դեռ Լեւոն Տեր-Պետրոսյանի մասին խոսելիս մարդիկ չեն կարողանում ձերբազատվել իրենց դրական կամ բացասական էմոցիաներից, (ընդ որում, հաճախ` անբացատրելի, երբեմն միստիկ հիմնավորումներով), առաջին նախագահը շարունակում է լինել մեր միակ նախագահն ու առաջնորդը....

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել