1in.am-ը գրում է.
ԵԽԽՎ-ում Զարուհի Փոստանջյանի վարքը, հատկապես հնչեցրած հարցը, ինչպես հայտնի է, ծափահարություններով չընդունվեց ժառանգականների կողմից, և նրանցից ոմանք անգամ չթաքցրեցին, որ իրենք այդպիսի հարց չէին տա:
Ի դեպ, այս միջադեպից հետո «Ժառանգություն»-ում ներքին խմորումներ են սկսվել: Կուսակցության անդամները համարում են, որ կատարվածը միայն Փոստանջյանին չի վերաբերում, այլ ամբողջ «Ժառանգությանը»: Հիմա նրանք «ատամները սրած» սպասում են Զարուհի Փոստանջյանի վերադարձին՝ նրանից որոշ պարզաբանումներ ստանալու համար:
Մասնավորապես ցանկանում են հենց Փոստանջյանից լսել, թե ում դրդմամբ է նա նման հարց հնչեցրել ԵԽԽՎ ամբիոնից, և թե ինչու նախապես իրենց հետ չի քննարկվել հարցի բովանդակությունը: Չնայած կուսակցությունում շատերը համոզված են, որ դրա կազմակերպիչները Փոստանջյանն ու «Ժառանգության»առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն են:
Նշենք, որ Զարուհի Փոստանջյանը Հայաստան կվերադառնա վաղը երեկոյան: