Այժմ վերջն արդեն մոտ է,
Վերջին վարագույրն է արդեն իջնում իմ առջև,
Իմ ընկե՛ր, պարզ կասեմ քեզ,
Կասեմ մի բան, որում համոզված եմ,
Ես ապրել եմ հագեցած կյանքով.
Ճանապարհորդել եմ յուրաքանչյուր ու բոլոր մայրուղիներով,
Եվ ավելին կասեմ, դրանից ավելին` ես դա արել եմ իմ ձևով:
Ափսոսանքներ իմ կյանքում եղել են,
Սակայն չափազանց քիչ, որ դրանց մասին նշեմ:
Ես արել եմ այն, ինչ պետք է անեի և արել դա առանց արտոնությունների:
Ես ծրագրել եմ զգուշությամբ իմ ամեն մի ճանապարհը, երկրորդական ուղղու իմ ամեն մի քայլը:
Եվ ավելին կասեմ, դրանից ավելին` ես դա արել եմ իմ ձևով:
Այո, եղել են ժամանակներ, համոզված եմ, գիտես,
Երբ ես կծել եմ ավելին, քան կարող էի ծամել,
Սակայն այդ ամենով հանդերձ, երբ կասկած եմ ունեցել,
Ես այն կուլ եմ տվել ու թքել:
Ես տարել եմ ամեն ինչ և կանգնել հստակ իմ ամբողջ հասակով և դա արել եմ իմ ձևով:
Ես սիրել եմ, ծիծաղել եմ, արտասվել,
Ես կորցրել եմ արդեն բավականին,
Եվ հիմա, երբ արցունքներն արդեն հանգստացել են, այդ ամենը թվում է զվարճալի:
Ու ես այդ ամենն արել եմ…
Եվ թույլ տուր ասեմ` ոչ ամաչելով:
Օհ, ո՛չ, օհ, ո՛չ, ո՛չ ես…
Ես դա արել եմ իմ ձևով:
Այլապես ո՞վ է մարդը, ի՞նչ նա ունի,
Եթե ոչ ինքը, ապա նա ուրիշ ոչինչ չունի:
Ասել այն, ինչ նա իսկապես զգում է, և ոչ թե ծնկի իջնող մարդու բառեր:
Ապրածս տարիները վկա են` դիմացել եմ հարվածներին և դա արել եմ իմ ձևով:



