Tert.am-ը գրում է.
Ուսուցչի օրվա նախօրեին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը քաղաքապետարանում հյուրընկալել է մայրաքաղաքի հանրակրթական դպրոցների, նախադպրոցական ուսումնական հաստատությունների և մշակութային կրթօջախների մանկավարժներին, տեղեկացնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:
Շնորհավորելով ներկաներին մասնագիտական տոնի առթիվ՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ հայ ժողովուրդն իր դարավոր պատմության ընթացքում առանձնակի սիրով ու գնահատանքով է վերաբերվել ուսուցչին՝ հասարակական կյանքում նրան վերապահելով պատվավոր ու հարգալից տեղը:
«Յուրաքանչյուր հայի համար ուսուցիչ և ծնող բառերը շատ հաճախ նույնացվում են: Իսկապես անչափ մեծ է ձեր վաստակը սերունդների կրթության ու դաստիարակության պատասխանատու գործում։ Լինելով ազգային արժեհամակարգի ձևավորողը` դուք միաժամանակ դառնում եք տվյալ համակարգի կարևոր հիմնասյունը»,– ասել է նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ