168.am-ը գրում է․

«Զանգեզուրի միջանցքի» շինարարությունը, որի տարեկան թողունակությունը մինչև 15 միլիոն տոննա է, ակտիվորեն ընթացքի մեջ է․ հայտարարել է Ադրբեջանի թվային զարգացման և տրանսպորտի նախարար Ռաշադ Նաբիևը Երկաթուղային տրանսպորտի հարցերով ԱՊՀ խորհրդի 83-րդ նիստում։

Նա նշել է, որ երկաթուղու այն հատվածը, որը տանում է դեպի Հայաստանի հետ սահմանին գտնվող Աղբենդի տարածք, կավարտվի 2026 թվականին։

«Ադրբեջանը միաժամանակ աշխատում է Նախիջևանով անցնող երկաթուղու 200 կիլոմետրանոց հատվածի շինարարության վրա։ Այս մայրուղու նախագծումն այժմ ավարտվել է, և շինարարական աշխատանքները շուտով կսկսվեն։ «Ադրբեջանի երկաթուղիներ» ՓԲԸ-ն մի քանի օրվա ընթացքում կսկսի նախագծի իրականացումը»,- ասել է նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել