Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր է մեկնել ոստիկանության Արթիկի բաժնի օպերատիվ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ արդեն տեղում Տիգրան Չ․-ն հայտնել է, որ տան դիմացի փողոցից 2 հավին տարել է շունը, իսկ ժամը 15։45-ի սահմաններում 2 աքլորին նույն փողոցից տարել է իր հարևանուհի 65-ամյա Մարիետա Մ․-ն՝ պատճառելով 20 հազար դրամի վնաս։
Դեպքի փաստով՝ ոստիկանության Արթիկի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժին:
Նյութի աղբյուր՝ https://shamshyan.com/hy/article/2025/11/26/1295295
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



