Asekose.am-ը գրում է.
«Միացյալ երիտասարդական լիգա»-ի կողմից ներկայացված աղմկահարույց ցուցակի վերաբերյալ, ինչի առիթով իրենց կարծիքն ու վրդովմունքն են հայտնել նաև այնտեղ ընդգրկված հայտնիներից շատերը, Asekose.am-ի թղթակիցը զրուցել է«AM» իրավաբանական ընկերության կառավարիչ բաժնետեր Գրիգոր Մինասյանի հետ:
Պարոն Մինասյան, արդեն հայտնի է, որ մի քանի հանրահայտ անձինք` այդ թվում Սոֆի Մխեյանը և Սոս Ջանիբեկյանը դիմել են AM իրավաբանական ընկերությանը: Նրանք վրդովված են, որ մի խումբ երիտասարդներ հրապարակել էին աղանդավոր արտիստների ցուցակ:
Մեր հաճախորդները վրդովված են ոչ թե որևէ ցուցակի հրապարակումից, այլ իրենց մասին ակնհայտ սուտ տեղեկատվություն տարածելու հանգամանքից:
Նույնիսկ եթե աղանդավորների ցուցակում նրանք սխալմամբ հայտնվել են, արդյո՞ք դա հիմք է որևէ մեկին դատական կարգով հետապնդելու:
Նախ զանգվածային լրատվության մասին օրենքով արգելվում է կեղծ տեղեկատվություն տարածելը: Նման հակաիրավական քայլի պարագայում հստակ նախատեսված են հետևանքներ: Բացի այդ Հայաստանի քաղաքացիական օրենսգրքով նախատեսված է լուրջ նյութական պատասխանաըվություն կեղծ տեղեկատվությամբ կամ վիրավորական արտահայտություններով անձի արժանապատվությունը նվաստացնելու համար: Այժմ մենք քննարկում ենք իրավական բոլոր հնարավոր տարբերակները մեր հաճախորդների հեղինակությանը հասցված վնասի վերականգնման համար:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ