Lurer.com-ը գրում է.

Գերմանիայում Համբուրգ և Բրեմեն քաղաքների օրինակով Ներքին Սաքսոնիա դաշնային հողը իսլամը ճանաչել է որպես պաշտոնական կրոն. գրում է Salamnews.org-ը:

Դաշնային իշխանությունների ներկայացուցիչների և տեղական թուրք-մուսուլմանական միության նախագահի հանդիպման ժամանակ նրանց միջև յուրօրինակ համաձայնություն է կնքվել, որը ճանաչում է իսլամը` որպես պետական կրոն այդ դաշնային հողի տարածքում: Դրանով հնարավորություն է տրվում մուսուլման իմամներին կրոնական գործունեություն ծավալել այնպիսի հաստատություններում, ինչպիսիք են բանտերը, հիվանդանոցները, դպրոցները, ինչպես նաև հիմնել համայնքային մուսուլմանական գերեզմաններ: Դրանով հեշտացվում է նաև մզկիթների կառուցման հնարավորությունը:

Բացի այդ, այսուհետ մուսուլամանական 2 գլխավոր տոները` Աիդ ալ Ադհան և Աիդ ալ Ֆիտրը, պաշտոնապես կհամարվեն հանգստյան օրեր մուսուլմանական զանգվածների համար: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել