Աբովյան փողոցը 1869 թվականին ի պատիվ Երևանի 1864-ից 1869 թվականների նահանգապետ գեներալ-մայոր Աստաֆևի կոչվեց Աստաֆևսակայա, բայց ժողովուրդը այն անվանում էր հայկական Աստաֆյան տարբերակով։Քանի որ սա քաղաքի առաջին պլանավորված փողոցն էր, ապա ժողովուրդը «պլան» ասելով հասկանում էին Աստաֆյան փողոցը, իսկ «Պլանի գլուխ» ասելով հասկանում էին և միչև այժմ էլ այդպես են ենթադրվում փողոցի վերևում գտնվող Աբովյան պուրակը, որտեղ տեղադրված է Խաչատուր Աբովյանի արձանը։Նախկինում փողոցը կոչվել Ամրոցային, ապա Աստաֆյան:
Փողոցն անվանակոչվել է հայ նոր գրականության, մանկավարժության հիմնադիր, գրող, ազգագրագետ, լուսավորիչ Խաչատուր Ավետիքի Աբովյանի անվամբ:Ավետիք Իսահակյանի արձանը Աբովյան փողոցում: Փողոցի սկզբնամասի շենքի պատին Խաչատուր Աբովյանի բրոնզաձույլ հարթաքանդակն է փակցված:1933 թվականին ներկայիս Շառլ Ազնավուրի հրապարակում (Կինո Մոսկվային կից) բացվեց Խաչատուր Աբովյանի բրոնզաձույլ արձանը՝ որը դեռևս 1913 թվականին Փարիզում պատրաստել էր քանդակագործ Անդրեաս Տեր-Մարուքյանը:Աբովյան փողոցում էին գտնվում քաղաքի ճարտարապետական հնագույն կոթողներից երկուսը` Պողոս-Պետրոս և Կաթողիկե եկեղեցիները, որոնք դասվում էին Հայաստանի նյութական մշակույթի հնագույն հուշարձանների շարքին:Պողոս-Պետրոսը հինգերորդ դարի, իսկ Կաթողիկեն տասներեքերորդ դարի կոթողներ էին: Առաջինը գտնվում էր ներկա «Մոսկվա» կինոթատրոնի տեղում,(այն քանդվեց 1933 թվականին), իսկ երկրորդը` Աբովյան և Սայաթ-Նովա փողոցների անկյունում:Փողոցի 27 շենքում է ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը:Դիմացը Երևանի մետրոպոլիտենի «Երիտասարդականե կայարանն է, Ավետիք Իսահակյանի հուշարձանը: Փողոցի աստղադիտարանի առջև կանգնեցվել է աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանիհուշարձանը:Այստեղ հուշաքար է տեղադրված «Ի հիշատակ Երկրորդ համաշխարհային պատերազմում Հայաստանում նահատակված հունգարական ռազմագերիների և Հունգարիայում զոհված հայ մարտիկների» (2004 թվականի օգոստոսի 28):
Գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնը, ֆիլհարմոնիան, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը (թիվ 9 շենքը) նույնպես գտնվում են Աբովյան փողոցում: Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնը, «Երևան» հյուրանոցը, Վլադմիր Սպիվակովի անվան միջազգային բարեգործական հիմնադրամը, հյուրանոց «Ավիատրանս»-ը, Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահը, ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը, ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, «Արարատ» ռեստորանը: