Լրանում է ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդու սպանության 50-րդ տարելիցը: Նրա մահը ցնցեց ողջ երկիրը և դարձավ 20-րդ դարի ամերիկյան պատմության գլխավոր առեղծվածը: Ողբերգությունից 5 տասնամյակ հետո նույնն է մնում գլխավոր հարցը` ի վերջո ովքե՞ր եւ ինչո՞ւ սպանեցին Ջոն Քենեդուն:Նա խելացի էր և հարուստ: Նրան սիրում էին կանայք: Միաժամանակ շատերը նրան համարում էին գաղտնապահ: Եվ նա ուներ թաքցնելու բան: Միայն շատ մտերիմները գիտեին նրա հիվանդությունների մասին, որոնց դեմ Ջոն Քենեդին պայքարել է ամբողջ կյանքում: Ջոնը հասավ այն ամենին, ինչի մասին երազում էր և հիվանդությունները չկարողացան նրան խանգարել: Առջևում նրան սպասում էր հաղթանակը նախագահական մրցարշավում, որդու և դստեր ծնունդը, սիրավեպը սեքս-խորհրդանիշ Մերլին Մոնրոյի հետ: Քենեդին դարձավ ամենաերիտասարդ նախագահը երկրի ողջ պատմության մեջ, անցկացրեց ոչ քիչ դեմոկրատական վերափոխումներ և պատմության մեջ մնաց որպես քաղաքական առաջադեմ գործիչ: Ցավալի է, որ նրա նախագահական տարիները տևեցին ընդամենը երկու տարի: 1963 թվականին նոյեմբերի 22-ին հնչեց ճակատագրական կրակոցը Դալլասում: Ժակլինի էլեգանտ կոստյումը ներկվեց ամուսնու արյունով…
Որքան էլ տարօրինակ է, Քենեդու ողբերգական մահը ևս նրա հաղթանակն էր. նա արդեն քանի անգամ կարող էր մահանալ հիվանդանոցային մահճակալի կամ վիրահատական սեղանի վրա, սակայն զոհվեց գնդակից` ինչպես զինվորը մարտի դաշտում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել