Թեև հումորային կհնչի, բայց իրականություն է՝ «Մայքրոսոֆթի» հիմնադիր Բիլ Գեյթսը վերջերս է ստացել բարձրագույն կրթություն այ թի ոլորտում: Այս մասին հերթական նիստի ժամանակ ասել է Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական Վլադիմիր Վարդանյանը:

«Վերջերս ասելով՝ ի նկատի ունեմ 15 տարի առաջ: Թեև իր ընկերությունը հիմնադրել է և բավականին մեծ արդյունքների  է հասել շատ ավելի վաղ»,-նշել է Վարդանյանը՝ ընդգծելով, որ հնարավորինս պետք է զերծ մնանք հատկապես IT ոլորտում այդ չափանիշներից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել