Նախօրեին սոցապնախարար Արսեն Թորոսյանն էր Սյունիք այցելել, մարզկենտրոն Կապանում կուսակցական հավաք էր կազմակերպել, հավաքը երեկոյան 7-ին էր: Նախարարը Սյունիք էր մեկնել ավելի վաղ՝ աշխատանքային ժամերին, բայց իր ֆեյսբուքյան էջում նախարարության ենթակայությամբ գործող որեւէ հիմնարկ այցելության վերաբերյալ ինֆորմացիա չտեղադրվեց, ինչպես սովորաբար անում է:
Երեկ առավոտյան մի կարճ հոլովակ հայտնվեց Թորոսյանի ՖԲ էջում, որն արել էր Վայոց Ձորի Արենի համայնքում։ Տեսանյութում նախարարն ասում է, թե Սյունիքից վերադառնալիս որոշել է կանգնել եւ ցույց տալ 16 մլն-անոց տների կառուցման իրենց ծրագրի ընթացքը։ Ավելի վաղ գրել էինք, որ Ալեն Սիմոնյանն էր Սյունիք գնացել, ՔՊ-ական մի խումբ պատգամավորներ էլ Տավուշ էին այցելել։
Ի դեպ, առաջիկա ընտրություններին ընդառաջ, հատկապես անհանգիստ է Ալեն Սիմոնյանը, որի դիրքերը խարխլվել են․ Ռուբեն Ռուբինյանն ավելի լավ է «քլնգում» Փաշինյանի ընդդիմախոսներին, եւ քանի որ Փաշինյանի մոտ առաջ գնալու միակ պայմանը դա է, նրա շանսերն այսօր ավելի բարձր են գնահատվում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/16ba9b5d2e9794b5a556175dfcc495b1
© 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել