Panorama.am-ը գրում է.
«Հայաստանը չպետք է միակողմանի զարգացում ընտրի: Եթե Եվրոպան ինչ-որ իմաստով փակվում է մեր առաջ, ապա մնում ենք ռուսական բևեռի շրջանակում: Հետևաբար, պետք է աշխատենք այլընտրանքներ ունենալու ուղղությամբ: Այլընտրանքը կոնֆուցիական արեալի պետություններն են: Դա ահռելի ու բոլոր ցուցանիշներով դինամիկ զարգացող տարածք է: Խոսքը Չինաստանի, Վիետնամի, Հարավային Կորեայի, Ճապոնիայի, Սինգապուրի և արևելյան մյուս պետությունների մասին է»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Լևոն Շիրինյանը:
Նա փաստեց, որ թեև հայ ժողովրդի համար մշակութային և քաղաքակրթական առումով ավելի մոտ են Եվրոպան և Ռուսաստանը, բայց բոլոր դեպքերում արևելյան պետությունները կարողացել են բավական դինամիկ զարգացում և վերափոխումներ ապրել: Նա կարևորեց Ռուսաստան-Եվրոպա հակադրության պարագայում Հայաստանի հնարավոր վնասները Արևելքի ուղղությամբ չեզոքացնելու հնարավորությունը:
Հայաստանի այլընտրանքային զարգացման առումով Լ. Շիրինյանը նաև նշեց, որ միայն Վրաստանի տարածքով հաղորդակցության հույսին չմնալու համար անհրաժեշտ է զարգացնել Իրանի ճանապարհով Հայաստանի ելքը դեպի արտաքին աշխարհ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ