Մենք մտադիր ենք Ստամբուլում վերսկսել բանակցությունները ուկրաինական կարգավորման շուրջ, այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Մենք ակնկալում ենք, որ տարածաշրջանում մեր բոլոր գործընկերները կդադարեցնեն արյունահեղությունը և կաջակցեն Ստամբուլի գործընթացին», -ասել է Թուրքիայի առաջնորդը Զելենսկու հետ մամուլի ասուլիսում։
Նա նշել է, որ ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ուիտքոֆը պետք է միանար բանակցություններին, սակայն նա չեղարկել է Թուրքիա կատարելիք իր այցը՝ կոռուպցիոն սկանդալի և մի շարք բարձրաստիճան պաշտոնատար անձանց հրաժարականների ֆոնին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել