Չեմ ուզում անդրադառնալ բոլոր այն գրառումներին` Զարուհուն կողմ, թե դեմ, անգամ չեմ էլ ուզում խոսել էն` ինձ համար երգիծական ժանրի կոչերի մասին, որ ուզում են Զարուհուն օդանավակայանում "դիմավորել": Ինքս էլ դրական չեմ վերաբերում Զարուհու հարցին, բայց ոչ թե նրա համար, որ այդ հարցը ինչ-որ կերպ ստվեր գցեց մեր երկրի միջազգային համբավի վրա, այլ ընդամենը կարծում եմ, որ այդ հարցն այդ համաժողովի կոնտեքստում ավելորդ էր, այդքանը: Բայց էստեղ կա շատ ավելի մի կարևոր փաստ, որ կարմիր գծով գնում է գրեթե բոլոր քննադատակ գրառումներում ու կոչերում... Նորից նույն ծեծված միտքը, որը կարելի է մի քանի բառով որակել էսպես` "ամա՜ն, բա մեր մասին ի՞նչ կասեն հարևանները... թուրքի բերանը լեզու է/են դնում..." բլա՜, բլա՜, բլա՜... Նախ
1. Ինչպես միշտ, հիմա էլ եմ ասում, հանեք ձեր մեջից էդ գրողի տարած կոմպլեքսը`ներսում իրար աչք հանելու, դրսում` ուրիշի: Էս կարգախոսով մենք ապրում ենք նաև առօրյայում` երբեմն հարևանների կարծիքն ավելի կարևորելով, քան մեր ցանկություններն ու ազատությունները: Տո ջհանդամին, թե չեն մտածի: Մենք ինչի իրանց համար ենք ապրո՞ւմ, թե՞ էդ հարևաններին ինչ որ հարցում պիտի հաշվետու լինենք: Նամուսով ոչխար են, թող իրանց դմակին ուշադիր լինեն:
2. Զարուհու հարցը, ըստ իս, ընդամենը ցույց տվեց, որ մեր երկրում կա խոսքի ազատություն, որ ՀՀ քաղաքացին կարող է ու իրավունք ունի հարցեր տալ իր նախագահին` երբեմն անգամ ոչ տեղին ու ոչ կոռեկտ: Իսկ նախագահի վերաբերմունքն էլ այդ հարցին բնական էր, ու ստացվեց շատ "արևմԾյանոտ" դիսկուս:
Իսկ էդ մեր հարևան կոչվածները թող գնան ու իրենց հարց տան, թե արդյոք քանի վայրկյան կանցկացներ քաղաքացին ազատության մեջ, եթե համարձակվեր իրենց նախագահ-փաշա-դիկտատորին նման հարց տալ: Ու էստեղ էլի հիշում ենք նամուսով ոչխարի պահերը ու հասկանում, որ մենք ոչինչ չենք կորցրել
ՀԳ. Ամբողջ աշխարհն էր քննարկում Բեռլուսկոնիի կյանքն ու նախասիրությունները, բայց դրանից Իտալիան չփոխվեց, ու անգամ չփոխվեց մարդկանց վերաբերմունքը Իտալիայի ու իտալացիների հանդեպ: Իսկ դուք ընդամենը մեկ հարցը դարձրել եք "հայոց հարց", հասկացանք, անցած լինի:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/yasha.solomonyan/posts/594251453964301
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել