Հունգարիան կմերժի Ուկրաինայի արևմուտքում գտնվող Անդրկարպատյան մարզը երկրին միացնելու հնարավորությունը, եթե նման առաջարկ արվի։ Այս մասին հայտարարել է վարչապետ Վիկտոր Օրբանը՝ պատասխանելով գերմանական Axel Springer մեդիա խմբի գործադիր տնօրեն Մաթիաս Դյոպֆների YouTube ծրագրում տված հարցին` ТАСС-ի փոխանցմամբ։

«Դուք՝ գերմանացիներդ, արդեն փորձել եք սա այլ տարածքներում, և մենք, ի վերջո, պարտվեցինք։ Այսպիսով, փորձը մեզ ասում է, որ մենք չպետք է խորանանք այս արկածախնդրության մեջ», - ասել է Օրբանը։

Բուդապեշտը վաղուց մեղադրում է Կիևին Անդրկարպատյան հունգարական փոքրամասնության իրավունքները խախտելու մեջ, մասնավորապես՝ մշակույթում և կրթության մեջ իրենց մայրենի լեզուն օգտագործելու նրանց իրավունքը: Հունգարիայի կառավարությունը բազմիցս զգուշացրել է, որ թույլ չի տա Ուկրաինային միանալ Եվրամիությանը, քանի դեռ այս խնդիրները չեն լուծվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել