Ես իհարկե հասկանում եմ, որ լրագրությունը հումաննիտար մասնագիտությունների շարքից է և չի ենթադրում բարձրագույն մաթեմատիկայի ու քվանտային ֆիզիկայի փայլուն իմացություն, բայց ինչքան գիտեմ թվերի բազմապատկումը 3-րդ դասարանի կուրսից է, անգամ եթե խոսքը գնում է հնգանիշ թվերը միանիշ թվերով բազմապատկելու մասին...
Բայց արի ու տես, որ լրագրողները ամպագորռգոռ վերնագիր են դնում. «Սերժ Սարգսյանի աշխատավարձը քսանապատիկ կբարձրանա», ընթերցողն էլ ջղայնացած մտնում է, որ տեսնի, թե այդ ի՞նչ որոշում է և կարդում է.
«...Այժմ երկրի աշխատավարձը կազմում է 400 հազար դրամ: Սերժ Սարգսյանի աշխատավարձը կդառնա 900 հազար դրամ...»:
Տնաշեններ, դժվա՞ր է պարզ թվաբանություն անելը ու հասկանալը, որ 900-ը 400-ի բաժանելիս, զրոները կրճատվում են ու ստացվումն է ոչ թե 20, այլ 2,25:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել