Tert.am-ը գրում է․
Ես արդեն չեմ խնդրում, արդեն պահանջում եմ. 8 ժամից ավել նիստն է գնում, այսօր էլ չենք կարող շարունակել, պետք է վաղը առավոտից կամ երկուշաբթի օրը առավոտից շարունակենք, այս մասին ՀԷՑ–ի` «Տաշիր Կապիտալ» ընկերությանը տրված լիցենզիան դադարեցնելու կամ երկարացնելու մասին քննարկման ժամանակ հայտարարեց ընկերության իրավաբան Արամ Օրբելյանը` դիմելով ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանին։
«Մնացել է ելույթների փուլը, ու դա չի կարող հիմա շարունակվել, ես արդեն ձևական չեմ ասում։ Ռեալ չէ մարդիկ այսքան աշխատեն առանց նորմալ մի քանի ժամանոց ընդմիջման։ Աշխատանքային օրեսգիրքը սահմանում է, որ արտաժամյա աշխատանքի տևողությունը չի կարող լինել երկու օրում ավելին, քան 4 ժամ»։
Իրավաբանի ելույթից հետո Մեսրոպ Մեսրոպյանը 10 րոպե ընդմիջում հայտարարեց։
Նյութի աղբյուր՝ https://tert.am/am/news/2025/11/14/aram-orbelyan/4250051
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



