Tert.am-ը գրում է.

Բաքվում ավարտվող, այսպես կոչված, դատավարությունը որևէ կապ չունի իրավական պետության և արդարադատության սկզբունքների հետ։ Այս մասին գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։

«Այն բացահայտ քաղաքական հաշվեհարդարի գործընթաց է, որի հիմնական նպատակն է ոչ թե որևէ արարքի քննությունը, այլ՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության նկատմամբ լրացուցիչ ճնշում գործադրելը՝ Արցախի ղեկավարությանը ծառայեցնելով որպես գործիք։

Ադրբեջանի մեղադրող կողմի պահանջած պատժաչափերը՝ տասնվեց տարուց մինչև ցմահ ազատազրկում, զերծ են իրավական տրամաբանությունից և արտացոլում են բացառապես քաղաքական վրեժխնդրություն և ուժի դիրքերից խոսելու ձգտում։

Այս գործընթացում անձինք հայտնվել են ոչ թե իրենց անհատական գործողությունների, այլ հայկական պետական կամքի խորհրդանիշ լինելու համար։

Չնայած այս ամենին՝ Հայաստանում իշխանության մակարդակով շարունակվում է պնդվել, թե «խաղաղությունն արդեն հաստատված է»։

Սակայն Բաքվի գործողությունները վկայում են հակառակի մասին։ Ադրբեջանը՝

 անօրինական դատավարությամբ պատասխանատվության է ենթարկում Արցախի ամբողջ ռազմաքաղաքական ղեկավարությանը,

 պահանջում է երեք հարյուր հազար փախստականի վերադարձ,

 առաջադրում է անկլավների վերադարձի պահանջ,

 չի հրաժարվում «Զանգեզուրի միջանցք» պարտադրելու մտադրությունից,

 ամեն օր ընդլայնում է իր պահանջների շրջանակը։

Այս իրողությունների պայմաններում անհրաժեշտ է հստակ արձանագրել՝

խաղաղություն չի կարող հաստատված համարվել, երբ հակառակ կողմը դատի է տալիս քո ղեկավարներին և միաժամանակ ընդլայնում իր տարածքային ու քաղաքական պահանջները։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել