1in.am-ը գրում է.

Հայաստանի ազգային հավաքականի և Կարագանդայի «Շախտյոր»-ի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը մեկնաբանել է Եվրոպայի Լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլում կայացած «Մաքաբի»-ի դեմ խաղը (2:2).

«Կորցրել ենք երկու միավոր, ոչ թե վաստակել մեկը: Ձգտելու ենք առաջ շարժվել: Հակառակորդը հզոր էր: Երկրպագուները հետաքրքիր հանդիպման ականատես դարձան:

Առաջին խաղակեսից հետո մարզիչն ասաց, որ չպետք է թուլացնեմ զգոնությունը: Ճիշտ է, հաղթում էինք 2:0 հաշվով, բայց հանդիպումը դեռ չէր ավարտվել: Նա ասաց, որ դեռ մի ամբողջ խաղակես պետք է պայքարենք:

Լավ տպավորություններ ունեմ: Շնորհակալ եմ երկրպագուներին, որոնք եկել էին մարզադաշտ: Նրանք օգնեցին մեզ: Ցավոք, չկարողացանք մեր հաղթանակով ուրախացնել նրանց: Ամեն ինչ դեռ առջևում է, և մենք դեռ հաղթանակներ ենք տոնելու այս մարզադաշտում:

«Շախտյոր»-ը դեռ ձեռք չի բերել իր լավագույն մարզավիճակը: Մենք կարող ենք և պետք է ավելի լավ խաղանք: Սա միայն սկիզբն է: Եթե շարունակենք նման կերպ, ապա կարող ենք հանդես գալ նաև Չեմպիոնների Լիգայում»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել