Lurer.com-ը գրում է.

Հնդկաստանի հարավային Անդրհա-Փարադեշ նահանգում զանգվածային բողոքի ցույցեր են ընթանում` ընդդեմ նահանգի տարածքում նոր, առանձին հնդակական նահանգ ստեղծելու որոշման: Ցույցի հետևանքով կաթվածահար է եղել երթևեկությունը, չեն աշխատում պետական հաստատությունները. հաղորդում է NDTV-ն: 

Հինգշաբթի օրը Հնդկաստանի կառավարությունը որոշում էր կայացրել` հավանություն տալով Անդհրա-Փարադեշի մաս կազմող Թելանգանա պատմական շրջանին առանձին նահանգի կարգավիճակ տալու պլանին: Նոր նահանգի կենտրոն կդառնա Հայդարաբադը` Անդհրա-Փարադեշի ներկայիս մայրաքաղաքը: Պլանավորվում է, որ քաղաքը 10 տարի կկատարի միանգամից այդ երկու նահանգների կենտրոնի գործառույթները, իսկ հետո միայն` Թելանգանայի:

Նշենք, որ Թելանգանայի միջոցով ձևավորվում է Անդհրա-Փարադեշ նահանգի բյուջեի 60%-ը, և այնտեղ կենտրոնացած է նահանգի բնակչության  40%-ը: 

Անդհրա-Փարադեշ նահանգի տրոհման դեմ բողոքի են դուրս եկել նրա ափամերձ` Սիամանդհրա շրջանի բնակիչները: Ուրբաթ օրը այնտեղ փակ են բոլոր ուսումնական հաստատությունները, չի աշխատում հասարակական տրանսպորտը, ընթանում են բողոքի ցույցեր: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել