Հայաստանի գլխավոր տոնածառի լուսավորման արարողությունը տեղի կունենա 2025 թվականի դեկտեմբերի 13-ին:

Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի Հանրապետության զբոսաշրջության կոմիտեի տարածած հաղորդագրություններից:

Ըստ հաղորդագրությունների՝ Օմանի և Կատարի գործընկերների հետ հանդիպումների ընթացքում ՀՀ զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը վերոնշյալ երկրների ներկայացուցիչներին հրավիրել է Հայաստան՝ Երևանում ներկա գտնվելու գլխավոր տոնածառի լուսավորման հանդիսավոր արարողությանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել