Shamshyan.com-ը գրում է․
Այսօր՝ նոյեմբերի 10-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18:40-ի սահմաններում «Nissan» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի Աբովյանի վարչական տարածքում՝ «Բալի» հյուրանոցային համալիրի մոտ, վրարերթի է ենթարկել տղամարդ հետիոտնի:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը։
Դեպքի վայրի հարևանությամբ բնակվող մեծ թվով քաղաքացիներ, ինչպես նաև հարևանությամբ գործող մեծ թվով օբյեկտների աշխատակիցներ իրենց զայրույթի խոսքն են ուղղել պատկան մարմիններին՝ ասելով, որ նշված հատվածում անընդհատ ավտովթարներ, վարերթեր, այդ թվում, ցավոք, ողբերգական դեպքեր են տեղի ունենում
Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդի և մահացածի ինքնությունը։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք։



