Կան հոգևորականներ, ովքեր քաղաքական գործունեությամբ են զբաղվում ու արժանանում են համապատասխան վերաբերմունքի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը։
Նա նշել է, որ իրենք եկեղեցու դեմ արշավ չեն հայտարարել։
«Երբ հանրությունը որոշեց, որ Ամենայն հայոց կաթողիկոսը պետք է հեռանա, կաթողիկոսը, վստահ եմ, կհեռանա»,- ասել է Պետրոսյանը։
«Իսկ թե ինչպես՝ ես վստահեցնում եմ, որ կլինի իրավական, բարոյական, համակեցության կանոններին խիստ համահունչ, ինչպիսին է մեր կառավարումը վերջին 7.5 տարիներին»,- ավելացրել է նա։
Նշենք, որ Ռոմանոս Պետրոսյանն այսօր մասնակցելու է Թալինում Տեր Թադեի կողմից մատուցվող պատարագին։
Նյութի աղբյուր՝ https://tert.am/am/news/2025/11/09/petrosyan/4249411
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



