Panorama.am-ը գրում է.
Նախօրեին երեկոյան ԵԽԽՎ-ում քննարկվել է ռազմական կոնֆլիկտների ժամանակ անհայտ կորածներին հայտնաբերելու մասին հարցը, որի շրջանակում հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը ելույթ է ունեցել, որն ավարտվել է ադրբեջանական պատվիրակության անդամների հետ բանավեճով: Ելույթում, մասնավորապես, Ն.Զոհրաբյանը հնչեցրել է այն մասին, որ զգայուն այդ թեման առնչվում է տասնյակ հազարավոր մարդկանց, ընտանիքների և որ մի շարք զինված հակամարտությունների հետևանքով այսօր Եվրոպայում կան շուրջ 20.000 անհայտ կորածներ, և այդ խնդիրը շարունակում է օրակարգային մնալ ԵԽ անդամ մի շարք երկրներում.
«Մեկ բան աներկբա է՝ անհայտ կորած անձանց ընտանիքներն իրավունք ունեն տեղեկացված լինելու, թե ի՞նչ է կատարվել իրենց մերձավորների հետ, և, այո, ընտանիքներին պետք է մշտապես տեղեկացնել բոլոր կատարվող քայլերի մասին»,- ընդգծել է պատգամավորը:
Ն.Զոհրաբյանը շեշտել է. «բազմիցս եմ զրուցել Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի արդյունքում Լեռնային Ղարաբաղից անհայտ կորած երիտասարդների մայրերի ու երեխաների հետ, բայց կդժվարանա ԵԽԽՎ ամբիոնից իր գործընկերներին ներկայացնել այն ապրումները, որ ունեն անհայտ կորածների ծնողները, կանայք ու երեխաները: Դռան ամեն թակոց նրանց համար հույս է, ամեն զանգ նրանց համար հավատ է, որ իրենց զավակը վերադառնալու է տուն։ Ու հիմա այստեղ, այս դահլիճում մենք կրկին լսեցինք, թե ինչպես Ադրբեջանի պատվիրակը հերթական անգամ խեղաթյուրեց փաստերն ու հերթական անգամ այս դահլիճում հնչեց ադրբեջանական սուտն ու կեղծիքը։ Իսկ ի՞նչ ենք անում մենք՝ խորհրդարանականներս ու ազգային կառավարությունները՝ մեր գործընկեր Ջիմ Շերիդանի զեկույցում բարձրացված կարևորագույն հարցերի մարդասիրական պատասխաններն ու լուծումները գտնելու համար։ Իրավացի է զեկույցի հեղինակը նշելով, որ անհայտ կորածներին հայտնաբերելու հարցում անչափ կարևոր է համագործակցությունն ու տեղեկատվության փոխանակումը նաև դե ֆակտո իշխանությունների հետ։ Սա եղել է մեր առաջարկը և ես շնորհակալ եմ հեղինակից, որ նա ընդունել է մեր առաջարկն ու այն ներառել զեկույցում։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ