Tert.am-ը գրում է.
Ես ուզում եմ պատեհ առիթ օգտագործեմ, քանի որ դպրոցների մասին խոսեցինք, և ես ուզում եմ զուգահեռ խոսել նաև գոնե միջանկյալ, թե ինչ է տեղի ունեցել մեր ուսուցիչների վարձատրության, վարձատրությունների հետ 2025 թվականի սեպտեմբերի արդյունքներով, որովհետև կախված ծանրաբեռնվածություններից երևի փոխվում են: Այս մասին կառավարության նիստում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Հայաստանում այսօր սեպտեմբերի դրությամբ կա 2,118 ուսուցիչ, որ ստանում է 300,000-ից մինչև 400,000 դրամ աշխատավարձ, 863 ուսուցիչ ստանում է 400,000-ից մինչև 500,000 դրամ աշխատավարձ, 109 ուսուցիչ ստանում է 500,000-ից մինչև ներողություն եմ խնդրում, ոչ թե վարձատրություն, ճիշտ, ճիշտ բառը վարձատրություն է, այսօր ինձ նախարարությունից զգուշացրեցին, որ չասեմ աշխատավարձ, ասեմ վարձատրություն, խոսքը վարձատրության մասին է, որովհետև տարբեր բաներ կան, ներառյալ տարակարգ և այլն, և այլն, ուրեմն խնդրում եմ աշխատավարձ բառի փոխարեն կարդալ վարձատրություն, ուրեմն 2,118 ուսուցիչ 300,000-ից մինչև 400,000 դրամ վարձատրություն, 863 ուսուցիչ 400,000-ից մինչև 500,000 դրամ վարձատրություն, 109 ուսուցիչ 500,000-ից մինչև 600,000 դրամ վարձատրություն, 109 ուսուցիչ 500,000-ից մինչև 600,000 դրամ վարձատրություն, 22 ուսուցիչ 600,000-ից մինչև 700,000 դրամ վարձատրություն և երկու ուսուցիչ 700,000 դրամ և ավելi վարձատրություն»,- նշել է նա:
Փաշինյանն ասել է, որ երկու ուսուցիչ ունենք, որ 700,000 դրամ և ավել վարձատրություն են ստանում.«Ես նախարարի հետ քննարկում եմ, ասում եմ այն, ինչ որ անում են այս երկու ուսուցիչները մեր հարգելի և ստանում են 700,000 դրամից ավելի ամեն ամիս, ամեն ամիս ստանում են 7,000, 700,000 դրամ և ավել վարձատրություն»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:



