Նոյեմբերի 5-ին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյի հետ, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Հանդիպման ժամանակ քննարկվել են համագործակցության ներկա վիճակը և հեռանկարները, ադրբեջանա-հայաստանյան հարաբերությունների կարգավորման գործընթացը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային հարցեր։
Հատուկ ներկայացուցիչը հայտնել է Եվրամիության պատրաստակամությունը՝ աջակցելու Վաշինգտոնի գագաթնաժողովում ձեռք բերված համաձայնություններին։
Բայրամովը տեղեկացրել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման և խաղաղ կարգավորման գործընթացում ձեռք բերված առաջընթացի և հեռանկարների մասին, ինչպես նաև նրան փոխանցել է Ադրբեջանի դիրքորոշումը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



