Tert.am-ը գրում է.
Իտալիայում նոր դատավարություն է սկսվել երկրի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի գործով, ով մեղադրվում է մերկապարուհի Սաբինա Բեգանին 1.5 մլն եվրոյով կաշառելու համար, որպեսզի վերջինս լռություն պահպանի ու չբացահայտի տխրահռչակ «բունգա-բունգա» խնջույքների ժամանակ մարմնավաճառուհիների ներկայության մասին։
Ինչպես հայտնում է The Telegraph-ը, Բեգանի դեմ ևս մեղադրանք է ներկայացվել, ըստ որի՝ նա 76-ամյա Բեռլուսկոնիի կազմակերպած խնջույքների համար «զանգով աղջիկների» է հավաքագրել։
Սակայն գերմանական ծագում ունեցող մերկապարուհին, ով նախկինում հայտարարել էր, որ սիրային հարաբերությունների մեջ է Բեռլուսկոնիի հետ, հերքել է իրեն ներկայացված բոլոր մեղադրանքները՝ ասելով, որ 1.5 մլն եվրոն պարզապես նվեր է եղել։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ