21-րդ դարը կարելի է համարել վիրտուալ կյանքի սկզբնավորման ժամանակաշրջան։ Հետարդյունաբերական դարաշրջանում մարդկությունը հետզհետե ավելի ու ավելի ռոբոտացվելուց զատ՝ նպաստում է իր շրջակա միջավայրի քարազմանը և անշնչացմանը։ Այս ամենը հանգում է նրան, որ երկրագունդը վերածվում է ծրագրավորված երկոտանիների համակարգի։
Համակարգիչը իր բոլոր թերություններով և առավելություններով սողոսկում է մեր կյանք և ստիպումմխրճվել իր բութ աշխարհ, որտեղից ելք գտնելը մեզանից բավականին մեծ ջանքեր է պահանջում։Համակարգչի պահանջարկի մեծացմանը զուգընթաց մարդկությունը արագ տեմպերով սկսում է մխրճվելայդ վիրտուալ ճահճում։ Այն զոհի պես կուլ է տալիս օգտատերին և կտրում նրան թե՛ աշխարհիկ և թե՛հոգևոր կյանքից։ Համակարգիչը աղանդավորի նման գայթակղում և հմայում է մեզ և ստիպում կախման մեջ մնալ նրանից։Եթե հնչեցնեմ այն կարծրատիպը, որ համակարգիչը հանդիսանում է տեղեկատվության արագ մատուցմանմիջոց, օգնում է ձեռք բերել նորանոր գիտելիքներ, մարդուն դարձնում է ավելի զարգացած, ինտելեկտուալև փորձառու, ապա կարող եմ հստակ նշել, որ անցյալ հազարամյակներում մարդիկ ավելի խելացի էին,ազատ, բարեխիղճ և անհոգ։ Տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց մարդկությունը բթանում ևռոբոտացվում է՝ ուղեղը համարելով անիմաստ և անպետք օրգան։ Որքան էլ, որ առանց համակարգիչ չպատկերացնենք մեր առօրյան, բայց միևնույն ժամանականհրաժեշտ է հիշել մարդկային հատկանիշների, իրավունքների անձեռնմխելիության և առողջապրելակերպի մասին։ Եթե մի քանի դար առաջ մարդիկ ապրում էին ուրախ և երջանիկ և ոչինչ չէր կարող սահամանափակել իր ազատությունները և աշխարհայացքը, ապա այսօր գրեթե յուրաքանչյուրըբանտարկյալ է։ եթե մի քանի տարի առաջ հայացքը շարունակ էկրանից չկտրելու փոխարեն մարդիկաշխատում էին, ստեղծագործում, գաղափարներ առաջ քաշում և գիտության համար պիտանիհայտնագործություններ անում, ապա այժմ թարմ օդին զբոսնելու, ընկերեների հետ առերես և մտերմիկշփվելու, առողջ և կանոնավոր սնվելու և սպորտով զբաղցելու փոխարեն ստիպված ենք գամվել այդքառակուսու առաջ և վերածվել ոչ թե արդեն ծրագրավորված երկոտանիների, այլ անուղեղչորքոտանիների։ Համակարգչից կախումը ոչ միայն կարող է սահամանափակել մեր ազատությունը, այլ նաև կարող էխթան հանդիսանալ ինքնասպանությունների ավելացմանը, որը 21-րդ դարում լուջ և վտանգավոր խնդիր է։
Նյութի աղբյուր՝ http://annagspoyan.blogspot.com/2012/12/blog-post_8.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել