Երեկ ներկա էի Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ կազմակերպված "Կոմիտաս
վարդապետ" համահայկական փառատոնին: Փառատոնը տեղի ունեցավ Արամ Խաչատրյան համերգասրահի փոքր դահլիճում ու , պետք է ասեմ, որ զարմացած եմ մարդկանց բազմությունից O_o
Հասկացա իրականում որքան բան եմ բաց թողնում միայն դասերով զբաղվելով: Երեկվա օրերը լավ կլիներ հաճախակի լինեին:
Փառատոնում յուրովի ճանաչեցի Կոմիտասին: Եվս մեկ անգամ համոզվեցի հայ երգի իրական եղելության մեջ, և թե ինչ խոտան են առաջարկում մեզ ՝ դրա հետ համեմատած: Կոմիտասին լսելիս ես հասկանում, որ հայ երգը միայն թմբուկով, դուդուկով ու զուռնայով չէ: Որ գոյություն ունի սրինգ, ջութակ... Ու ուզում ես , որ աշխարհը ազգիդ ոչ թե արմենչիկով, այլ Կոմիտասով ճանաչի, որ հաջորդ սերունդները ազգային երգ ասելով 6-8 չպատկերացնեն:
Հատկապես տպավորիչ էր ճապոնացի բարիտոնի և քանոնահարուհու կատարումը: Բարիտոնը կատարեց "Հով արեք սարեր ջան"-ն էնպպես հստակ ու գեղեցիկ, որ մինչեվ կատարման ավարտը հանդիսասրահում կատարյալ լռություն էր , իսկ կատարման ավարտից հետո դահլիճը ոտնկայս ծափահարեց:
Հիրավի լավ երեկո էր, որքան բան կարող էի բաց թողնել:



