1in.am-ը գրում է.

Պաղեստինցի կանանց ու տղամարդկանց թույլ են տվել շփվել համացանցով՝ պայմանով, որ նրանց նպատակը լինի ընտանիք կազմելը՝ ասվում է Պաղեստինյան ազգային վարչակազմի Գերագույն կրոնական խորհրդի որոշման մեջ:

Մուսուլմանական կրոնական որոշումը՝ « ֆետվան», փաստացի սահմանափակվում է Հորդանան գետի Արևմտյան ափով ու կրում հեղինակավոր կարծիքի բնույթ, քան կանոնի: Գազայի հատվածում, որտեղ իշխանությունը պատկանում է ՀԱՄԱՍ շարժման իսլամիստներին, հոգևորականությունը, ինչպես նախկինում, դատապարտում է համացանցային ծանոթությունները՝ փոխանցում է RIA Novosti-ն: 

Գերագույն կրոնական խորհուրդը հակառակ սեռի ներկայացուցիչներին կոչ է արել վիրտուալ շփման ժամանակ պահպանել պաղեստինյան հասարակության բարոյական չափանիշները:

Աղջիկներին արգելվում է լուսանկարներ տեղադրել կամ արտաքինը տեքստային հաղորդագրությամբ բնութագրել: 

Գազայի հատվածում քննադատել են այդ որոշումը՝ նշելով, որ այն բացասաբար կազդի երիտասարդների բարոյականության վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել