Հակակոռուպցիոն կոմիտեն ստացել է Վաղարշապատում ընտրությունների նախաշեմին բարեգործություն կատարելու փաստի ուսումնասիրման վերաբերյալ նյութերը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 16-ին՝ Վաղարշապատում ավագանու ընտրությունների նախընտրական քարոզչության փուլի մեկնարկից 1 օր առաջ գյուղերից մեկում բարեգործական միջոցառում էր իրականացվել, որին մասնակցել էին իշխող ուժի ցուցակում ընդգրկված անձինք։ Բաժանվել էին նվերներ, մատուցվել սնունդ։
«Ականատես» դիտորդական կազմակերպությունը փաստի առնչությամբ հաղորդում էր ներկայացրել ՀՀ Գլխավոր դատախազություն, որտեղից նյութերն ուղարկվել էին Հակակոռուպցիոն կոմիտե։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



