ՔՊ խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը չի տեսել, որ Հովհաննավանքում կիրակի օրվա «պատարագի» ժամանակ փակել էին քաղաքացու բերանը, ով հայտարարել էր, որ Ստեփան Ասատրյանն իրավունք չունի պատարագ մատուցելու։
«Լսել եմ այդ դրվագի մասին։ Ինչ է տեղի ունեցել, ինչ միջավայրում ու ինչ գործողությունների արդյունքում՝ իրավական գնահատականների արդյունք պետք է դառնա»,- ճեպազրույցների ժամանակ ասաց նա։
ՔՊ-ականը նշեց, թե պետք է ապահովել այնպիսի իրավիճակ, որ յուրաքանչյուր քաղաքացի իրեն պաշտպանված զգա իրավունքների տեսանկյունից ու չխոչընդոտի այլ անձանց իրավունքների պաշտպանությանը։
Նշենք, որ նա թվով երրորդ պաշտոնյան է, որ հայտարարում է, թե չի տեսել այդ դրվագը։ Մինչ այդ նման հայտարարություն արել էին արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ու Կադաստրի կոմիտեի պետ Սուրեն Թովմասյանը։
Հիշեցնենք, որհոկտեմբերի 26-ին Ստեփան Ասատրյանը Հովհաննավանքում կեղծ պատարագ մատուցեց, որին ներկա էին վարչապետՆիկոլ Փաշինյանն ու միխումբ ՔՊ-ականներ։
Ըստ Փաշինյանը՝ դա «նորոգմանպատարագ էր»։ Նահայտարարել էր, թե Հովհաննավանքի «պատարագը» խորհրդանշելու է ՄայրԱթոռ Սուրբ Էջմիածնի ազատագրման գործնական փուլի մեկնարկը։
Մայր Աթոռի կողմից «պատարագն» անօրինական է ճանաչված։



