Նիկոլը հրաժարվել է ՀՀ-ն գործոն դարձնելու բոլոր առավելություններից ու Հայաստանը վեր է ածում թուրք-ադրբեջանական միջանցքի։ Այս մասին գրել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
«Վերջին մի քանի տասնամյակում Հայաստանի տարածաշրջանային ու որոշ չափով նաև աշխարհաքաղաքական լուրջ գործոն լինելը պայմանավորված է եղել մի քանի հանգամանքով.
1. Հայկական Արցախի գոյությամբ։
2. Հայկական Սյունիքի, հայ-իրանական սահմանի ու Ադրբեջանը Նախիջևանից կտրված պահելու տարածքի առկայությամբ։
3. Հայկական ատոմակայանով։
4.Հայաստանում ռուսական 102-րդ ռազմաբազայի առկայությամբ։
Նիկոլն ու նրա թուրք-ադրբեջանական գործընկերները չեզոքացրել են հայկական Արցախը, Սյունիքին լուրջ վտանգ է սպառնում, ատոմակայանը հայ-ռուսական դեգրադացվող հարաբերությունների հետևանքով կարող է կանգնել փակման վտանգի տակ, իսկ ռուսական ռազմաբազան էլ տդսանելի ապագայում կարծես դուրս է հանվելու նիկոլական ռեժիմի առկայության դեպքում։
Այս սցենարի խաղարկման արդյունքում՝ Հայաստանը ոչ թե թուրք-ադրբեջանական միջանցք է տալու, այլ ինքն է փաստացի դառնալու թուրք-ադրբեջանական միջանցք»,- գրել է նա։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=pfbid038CchKCQu3beB6k8waKWqMw9twPFa4URjzeoSkNFStgd1uFZACQdCcs8tqLp3Wra1l&id=100044409284560
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



