Lurer.com-ը գրում է.

Հոկտեմբերի 2-ին` ժամը 15.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Երևանի Արզումանյան փողոցում գտնվող խանութի մոտ զինամթերք է հայտնաբերել:

Մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է 82 մմ տրամաչափի ականանետի ական` մարտական գլխիկով:

Հայտնաբերվածը հանձնվել է ՀՀ ՊՆ սակրավորական գումարտակին:

Կատարվում է հետաքննություն:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել