Ռիտա Սարգսյանը անակնկալի է բերել Կարեն Դեմիրճյանի կնոջը՝ տիկին ՌիմայինAravot.am-ը գրում է.

Հոկտեմբերի 2-ին Կարեն Դեմիրճյանի կնոջ՝ Ռիմա Դեմիրճյանի 80-ամյակն էր: Տիկին Ռիման իր ծննդյան տոնը որոշել է անցկացնել Կարեն Դեմիրճյանի անվան թանգարանում եւ հաճելի անակնկալի եկել: «Ամենամեծ անակնկալն այն էր, որ առաջին տիկին Ռիտա Սարգսյանն ուղարկեց շատ շքեղ ծաղկեփունջ եւ նվեր: Ես նույնիսկ սկզբից շփոթվեցի: Գիտեք, դա հարգանքի նշան է եւ պատիվ է բերում իրեն, որ նա չնայած ամբողջ քաղաքական դաշտի ոչ հաճելի մթնոլորտին, այդ քայլին գնաց: Նա  պարզապես հարգեց իմ հասակը, հարգեց ինձ՝ որպես անձնավորություն եւ որպես գրքի հեղինակ: Ինձ հասավ տեղեկություն, որ նա կարդացել է, հավանել է իմ «Հիշատակ» գիրքը: Ես շնորհակալ եմ նրան»,- Aravot.am-ի հետ զրույցում պատմեց տիկին Դեմիրճյանը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել