Tert.am-ը գրում է.

Երևանի Ազատության հրապարակում մի խումբ արցախյան ազատամարտիկների հերթական հանրահավաքին այսօր պահեստազորի փոխգնդապետ Խաչիկ Ավետիսյանը ներկայացրեց իրենց հաջորդ քայլերը:

 «Հաջորդ քայլը կորոշենք հաջորդ հանրահավաքի ժամանակ, երբ մեր մարտական ընկերները կգան իրենց ջոկատի դրոշներով, համազգեստով, բայց առանց զենքի, կգան և ուս ուսի կտան այստեղ և կստիպեն բոլորին հավաքվել այստեղ և լուծել մեր երկրի ներկայի ու ապագայի հարցը»,-հայտարարեց նա:

 Մինչ այսօր արված քայլերի մասին ազատամարտիկը նշեց, որ արդեն շատ հետաքրքիր և կարևորագույն առաջարկներ կան մտավորականության կողմից, երիտասարդների հետ տարվող աշխատանքների հարցում հաջողություն ունեն: Իսկ կուսակցությունների հետ միավորվելու, կլոր սեղան քննարկումներ անցկացնելու մասին նա ասաց. «Ստեղծված իրավիճակում կլոր սեղանը նույնիսկ ինչ-որ ցանկության հարց չէ, բացարձակ պարտադրանք է: Եվ այդ պարտադրանքը կուսակցությունների համար էլ այդպիսին դարձնելը, կուսակցություններին նոր որակ, նոր քաղաքական մշակույթի դրսևորումներում օգնելը միայն մի բանաձև ունի: Սա պետք է լինի ոչ միայն ազատամարտիկների, այլ նաև աշխարհազոր դարձած ժողովրդի պահանջը»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել