Emedia.am-ը գրում է.
Մեծ Բրիտանիայում ուսուցչուհին սեռական կապի մեջ է եղել աշակերտի հետ, ով թողել է ընտանիքը և տեղափոխվել իր ուսուցչուհի-սիրուհու մոտ:
Daily Mail-ը գրում, որ բրիատանցի ծնողները չեն կարողանում ուշքի գալ սեքս-սկանդալից հետո, որ տեղի է ունեցել բրիտանական քաղաք Դամֆրիսում: 27-ամյա ուսուցչուհի Էպպի Դոուսոնն ազատվել է աշխատանքից, ամուսինը բաժանվել է նրանից և ճաղերի հետևում հայտնվելուց մի կերպ ազատվել` իր 17-ամյա աշակերտ Մեթյու Ռոբինսոնի հետ սեքսուալ կապ ունենալու համար:
Զույգի հարաբերությունները բավական երկար են տևել: Եվ երբ մի անգամ նրանք ավտոմեքենայի մեջ սիրով էին զբաղվում, ավտոմեքենայի ապակին թակեցին տեղական ոստիկանները: Հենց այս ժամանակ էլ ուսուցչուհուն կալանքի տակ վերցրեցին` անչափահասի հետ սեռական կապի մեջ մտնելու համար: Կնոջը ազատեցին աշխատանքից, և նրա անունը հայտնվեց բրիտանացի ազգային հանցագործների ցանկում:
Ներկայումս կինն աշխատում է տեղական բարերից մեկում: Բայց այսպիսով սիրո պատմությունը չի ավարտվել: Մի օր երիտասարդ աշակերտը հեռացել է ծնողներից և հայտարարել, որ գնում է իր սիրելիի` նախկին ուսուցչուհու հետ ապրելու: Իսկ երիտասարդի ծնողները և ոստիկանությունը չեն կարողացել միջամտել, քանի որ տղան արդեն հատել էր չափահասության տարիքի շեմը: